Թխվածք Մեղեդի
Բաղադրությունը
- 400գր ալյուր,
- 200 գր շաքարավազ,
- 6 ձվի դեղնուց,
- 2-3 ճ.գ կակաո,
- 1թ.գ սոդա,
- 1ճ.գ քացախ,
- 150-200մլ կաթ.
- Կրեմ-
- 6 ձվի սպիտակուց,
- 200 գր շաքարավազ,
- 1 տուփ վանիլին.
- Գլազուր-
- 200 գր շոկոլադ,
- 100 մլ կաթ,
- 50գր կարագ.
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի պատրաստման համար շաքարավազը հարել դեղնուցի հետ, հետո ավելացնել սոդան, կաթը, կակաոն, քացախը եվ ալյուրը հարել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված: Եփել ջեռոցում 200 c, 20 րոպե:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար ձվի սպիտակուցը հարիչով հարել ընթացքում ավելացնել շաքարավազը, թողնել որ սառչի և քսել խմորին:
Քայլ 3
Գլազուրի համար կաթը տաքացնել վրան ավելացնել մանրացրաց շոկոլադը և կարագը վերջում և սառչելուց հետո ծորել թխվածքի վրա:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։