Շոկոլադե Գլանակ
Բաղադրությունը
- Խմոր:
- 2 ձու
- 2 ձվի սպիտակուց
- 70գր. ալյուր
- 20գր. կարագ
- 50գր. շաքարի փոշի
- Կրեմ:
- 2 ձվի դեղնուց
- 200մլ. կաթ
- 20գր. շաքարավազ
- 20գր ալյուր
- 50գր շոկոլադ
- Գլազուր:
- 50գր. կարագ
- 100գր. շոկոլադ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի պատրաստման համար 1 ձուն և մյուս ձվի դեղնուցը հարել շաքարի փոշու հետ միասին, ապա ավելացնել ալյուրը և լավ խառնել: Կարագը դնել կաթսայի մեջ և հալեցնել գոլորշու վրա: 3 ձվի սպիտակուցները լավ հարել հարիչով և ավելացնել դեղնուցից պատրաստված խառնուրդին: Վերջում ավելացնել հալեցված կարագը և խառնել այնքան, մինչև կստացվի միասեռ զանգված: Խմորը լցնել յուղաթղթի վրա, հարթեցնել և թխել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 12-18 րոպե: Երբ խմորը կլինի պատրաստ յուղաթղթի հետ միասին, փաթաթել՝ տալով ռուլետի տեսք:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար կաթը և շաքարավազը միասին խառնել և դնել կրակին մինչև եռալը: Ձվի դեղնուցը և ալյուրը միասին լավ խառնել, ապա ավելացնել տաք կաթը: Խառուրդը եփել մարմանդ կրակի վրա, այդ ընթացքում կրեմը անընդհատ խառնել: Երբ կրեմը կխտանա վերցնել կրակից, ավելացնել շոկոլադը, խառնել և թողնել, որ սառչի:
Քայլ 3
Գլազուրի պատրաստման համար շոկոլադը և կարագը մանրացնել, դնել կաթսայի մեջ և հալեցնել գոլորշու վրա:
Քայլ 4
Խմորրից առանձնացնել յուղաթուղթը, պատրաստի լիստի վրա քսել կրեմը, փաթաթել ռուլետի տեսքով և վրան զգուշությամբ տարածել գլազուրը: Մեկ ժամ թողնել սառնարանում, ապա մատուցել:
Մեկնաբանություններ
:)