Բացեք հիմա. ԹխվածքներՇոկոլադե Գլանակ
Շոկոլադե Գլանակ
Թխվածքներ

Շոկոլադե Գլանակ

Կարինե 2012-07-17 4668 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • Խմոր:
  • 2 ձու
  • 2 ձվի սպիտակուց
  • 70գր. ալյուր
  • 20գր. կարագ
  • 50գր. շաքարի փոշի
  • Կրեմ:
  • 2 ձվի դեղնուց
  • 200մլ. կաթ
  • 20գր. շաքարավազ
  • 20գր ալյուր
  • 50գր շոկոլադ
  • Գլազուր:
  • 50գր. կարագ
  • 100գր. շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի պատրաստման համար 1 ձուն և մյուս ձվի դեղնուցը հարել շաքարի փոշու հետ միասին, ապա ավելացնել ալյուրը և լավ խառնել: Կարագը դնել կաթսայի մեջ և հալեցնել գոլորշու վրա: 3 ձվի սպիտակուցները լավ հարել հարիչով և ավելացնել դեղնուցից պատրաստված խառնուրդին: Վերջում ավելացնել հալեցված կարագը և խառնել այնքան, մինչև կստացվի միասեռ զանգված: Խմորը լցնել յուղաթղթի վրա, հարթեցնել և թխել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 12-18 րոպե: Երբ խմորը կլինի պատրաստ յուղաթղթի հետ միասին, փաթաթել՝ տալով ռուլետի տեսք:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար կաթը և շաքարավազը միասին խառնել և դնել կրակին մինչև եռալը: Ձվի դեղնուցը և ալյուրը միասին լավ խառնել, ապա ավելացնել տաք կաթը: Խառուրդը եփել մարմանդ կրակի վրա, այդ ընթացքում կրեմը անընդհատ խառնել: Երբ կրեմը կխտանա վերցնել կրակից, ավելացնել շոկոլադը, խառնել և թողնել, որ սառչի:
Քայլ 3
Գլազուրի պատրաստման համար շոկոլադը և կարագը մանրացնել, դնել կաթսայի մեջ և հալեցնել գոլորշու վրա:
Քայլ 4
Խմորրից առանձնացնել յուղաթուղթը, պատրաստի լիստի վրա քսել կրեմը, փաթաթել ռուլետի տեսքով և վրան զգուշությամբ տարածել գլազուրը: Մեկ ժամ թողնել սառնարանում, ապա մատուցել:

Մեկնաբանություններ

Մարի 2012-07-20

:)

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 34 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր