Գիշեր-Ցերեկ
Բաղադրությունը
- 6 ձու
- 2 բաժակ շաքարավազ
- 2 բաժակ մածուն
- 1 թեյի գդալ սոդա, քացախ
- 1 տուփ վանիլին
- 1 սուրճի բաժակ ձեթ
- 600 գր. ալյուր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Վերը նշվածները լավ խառնում ենք, բաժանում ենք երկու մասի. մի մասին ավելացնում ենք կակաո, իսկ մյուս մասին` ոչ:Նախօրոք ջեռոցամանը պատում ենք կարագով և ալյուրով, ապա լցնում ենք խմորները և զգուշությամբ խառնում:Թխում ենք 200 աստիճանի տակ 40րոպե տևողությամբ: Վերջում վրան կարող ենք ավելացնել գլազուր կամ շաքարի փոշի: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:
Մեկնաբանություններ
Շնորհակալություն լավ ռեցեպտի համար,շատ համեղ է ստացվում :Խորհուրդ եմ տալիս , որ բոլորդ փորձեք և անուշ անեք: