Ժուլիեն
Բաղադրությունը
- 2 հատ հավի մեծ կրծքամիս
- 100-150գր շամպինիոն
- 2 հատ ոչ մեծ սոխ
- 30գր. կարագ
- 6 ճգ. թթվասեր
- 1 ճգ. ալյուր
- հոլանդական պանիր
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի կրծքամիսը լվանալ, համեմել աղով, պղպեղով և տապակել 2 կողմերից:
Քայլ 2
Երբ միսը պատրատ կլինի կտրատել երկարավուն և լցնել ժուլիենի համար նախատեսված ամանների մեջ:
Քայլ 3
Մանրացված սոխն ու կտրատված սունկը տապակել ձեթով:
Քայլ 4
Առանձին կաթսայի մեջ լցնել ալյուրը, հալեցրած կարագը և լավ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանա: Վերջում ավելացնել թթվասերը և դնել կրակին մինչև եռալը: Այս սոուսը ավելացնել սունկի վրա, լավ խառնել և քիչ քիչ լցնել հավի կրծքամսի վրա:
Քայլ 5
Վերջում ավելացնել քերիչով անցացված պանիրը և դնել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում, այնքան միչև պանիրը կհալչիև և թեթև կկարմրի: Ժուլիենը պատրաստ է.. Բարի Ախորժակ
Մեկնաբանություններ
Շատ լավ բաղադրատոմսա, մերսի