Թխվածք Շոկոլադ
Բաղադրությունը
- Խմոր:
- 4 ձու,
- 2 բաժակ շաքարավազ,
- 2 սուրճի բաժակ բուսայուղ,
- 2 բաժակ մածուն,
- 2 ճ. գ. քացախ,
- 2 թ. գ. սոդա, կակաո:
- Կրեմ:
- 1 բանկա եփած խտացրած կաթ
- 150-200 գր. կարագ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնել բուսայուղը, մածունը և ալյուր այնքան, որ ստացվի բիսկվիտի խմոր: Այնուհետև ավելացնել կակաոն այնքան, որ լինի բավականին մուգ: Դնել սառնարանը և թողնել 1-1.5 ժամ:Դրանից հետո հանել սառնարանից քացախը և սոդան խառնել և ավելացնել խմորին: Բաժանել 2 մասի և թխել ջեռոցում:
Քայլ 2
Կրեմ: Կարագը հարել հարիչով, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը:
Մեկնաբանություններ
Առանց թխելու դնել սառնարանը խմորը և հետո նոր թխել?