Բացեք հիմա. ԹխվածքներԹխվածք Ամառային Բալ
Թխվածք Ամառային Բալ
Թխվածքներ

Թխվածք Ամառային Բալ

Լիանա 2012-05-31 1361 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • Խմոր՝
  • 2 ձու
  • 1 սուրճի բաժակ շաքարավազ
  • 3ճգ. յուղ
  • 3ճգ. մեղր
  • 2 գդ. սոդա
  • 2ճգ. քացախ
  • 3 բաժակ ալյուր:
  • Կրեմ՝
  • 1 բաժակ ջուր
  • 2ճգ. ալյուր
  • 1ճգ. ձեթ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 ճգ կակաո
  • Զարդարելու համար՝
  • ելակ 7-8 հատ,
  • 100-150գր. բալ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները միասին եփել գոլորշու վրա, հետևհալ հերթականությամբ՝ սկզբում հալեցնել յուղը, այնուհետև ավելացնել մեղրը, շաքարավազը և քացախը: Հետո ավելացնել ձուն, / նախապես առանձին ափսեի մեջ հարել, ապա աստիճանաբար ավելացնել/ սոդան և շարունակաբար խառնել, մինչև փրփրելը: Լավ խառնելուց հետո ստացված զանգվածը վերցնել գազօջախի վրայից և ավելացնել 2 բաժակ ալյուր: Մնացած 1 բաժակ ալյուրը լցնել սեղանի վրա, ապա վրան լցնել խմորը, անհրաժեշտ է հունցել միջին պնդության խմոր: Խմորը բաժանել 4 հավասար մասերի և թխել նախապես տաքացված ջեռոցում 6 րոպե, 150 աստիճան ջերմաստիճանում:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խառնել և եփել մարմանդ կրակի վրա: Եփելու ընթացքում հաճախ խառնել կրեմը: Եփել այնքան մինչև կրեմը կխտանա:
Քայլ 3
Պատրաստի խմորի շերտերի վրա կրեմ քսել: Առաջին շերտի կրեմի վրա դնել ելակ, իսկ երկրորդ շերտի կրեմի վրա դնել բալ և այդպես շարունակ: Զարդարել խմորի փշրանքներով և բալով:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 6 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր