Տապակած Տավարի Միս
Բաղադրությունը
- 500գր. տավարի միս
- Մարինադի համար՝
- 100մլ. քացախ
- 100մլ սառը ջուր
- 50մլ ձեթ
- 1թգ. շաքարավազ
- 5 պճեղ սխտոր
- սոխ
- կարմիր պղպեղ
- օրեգանո ըստ ցանկության
- աղ:
- .
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Միսը լվանալ և դնել սրբիչի վրա, որպեսզի ջուրային մաս չմնա, ապա միսը կտրատել:
Քայլ 2
Մարինադի համար բոլոր բաղադրիչները միասին խառնել, ապա միսը դնել այդ մարինադի մեջ: Թողնել սառնարանում 6-24 ժամ:
Քայլ 3
Փայտիկների վրա շարել մսի կտորները, ապա տեղադրել թավայի մեջ և դնել գազօջախին: Տապակելիս չպետք է ավելացնել ձեթ կամ կարագ: Տապակել 7-10 րոպե: Մատուցել ամառային աղցանի հետ միասին:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։