Բացեք հիմա. ՃաշատեսակներՏապակած Տավարի Միս
Տապակած Տավարի Միս
Ճաշատեսակներ

Տապակած Տավարի Միս

Կարինե 2012-04-25 2528 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • 500գր. տավարի միս
  • Մարինադի համար՝
  • 100մլ. քացախ
  • 100մլ սառը ջուր
  • 50մլ ձեթ
  • 1թգ. շաքարավազ
  • 5 պճեղ սխտոր
  • սոխ
  • կարմիր պղպեղ
  • օրեգանո ըստ ցանկության
  • աղ:
  • .

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Միսը լվանալ և դնել սրբիչի վրա, որպեսզի ջուրային մաս չմնա, ապա միսը կտրատել:
Քայլ 2
Մարինադի համար բոլոր բաղադրիչները միասին խառնել, ապա միսը դնել այդ մարինադի մեջ: Թողնել սառնարանում 6-24 ժամ:
Քայլ 3
Փայտիկների վրա շարել մսի կտորները, ապա տեղադրել թավայի մեջ և դնել գազօջախին: Տապակելիս չպետք է ավելացնել ձեթ կամ կարագ: Տապակել 7-10 րոպե: Մատուցել ամառային աղցանի հետ միասին:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 18 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր