Բրնձով և Խոզի Մսով Ճաշատեսակ
Բաղադրությունը
- 1 հատ կարմիր քաղցր բիբար
- 2-3 պճեղ սխտոր
- 200գր. բրինձ
- 200գր խոզի միս
- ձեթ
- 2 հավի ձու
- կանաչ սոխ
- 20մլ լիմոնի հյութ
- 40մլ. սոյաի սոուս:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բրինձը նախապես եփել: Սոխը, սխտորը և կարմիր բիբարը մանր կտրատել: Միսը նույնպես կտրատել: Բիբարը, սոխը, սխտոր և միսը տապակել գազօջախի վրա 5-7 րոպե, այս ընթացքում հախաճ խառնել: Ավելացնել հարած ձուն և անընդհատ խառնել /աղ պետք չէ ավելացնել, քանի որ սոյայի սոուսը բավականաչափ աղ է պարունակում/: Եփած բրնձի մեջ ավելացնել մանրացված կանաչ սոխը, լիմոնի հյութը, սոյայի սոուսը և լավ խառնել: Այս ամենը լցնել բանջարեղենի-մսի վրա, տապակել կրկին: Երբ պատրաստ կլինի, վերցնել կրակի վրայից և մատուցել:
Մեկնաբանություններ
ես փորձեցի և ինձ դուր եկավ
Հետաքրքրեց, կարելի է փորձել. Ինձ թվում է համեղ կլինի: