Բրնձով և Կաղամբով Հունական Ճաշատեսակ
Բաղադրությունը
- կաղամբ 300-500գր
- սոխ - 1 գլուխ
- գազար 2-3 հատ
- լոլիկի հյութ- 150մլ
- բրնձ - 200գր
- ձեթ -100մլ
- մաղադանոս,
- աղ,
- կանաչ սոխ - 2-3 հատ
- սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կտրատված սոխը և գազարը տապակել ձեթի մեջ, ապա ավելացնել կտրատված կանաչ սոխը, կաղամբը, այս բոլորը տապակելուց հետո ավելացնել լոլիկը հյութը, համեմունքները: Վերջում ավելացնել բրինձը և եփել մարմանդ կրակի վրա, մինչև պատրաստ լինելը: Անհրաժեշտության դեպքում կարող եք ջուր ավելացնել: Մատուցելիս վրան մանրացված մաղադանոս ավելացնել: Բարի Ախորժակ:
Մեկնաբանություններ
շատ լավն էր, բայց ես մի բաժակ ջուր էլ ավելացրեցի, որ բրինձը լավ եփվի
Շատ համեղ էր, բայց պետք է ուտել սառը վիճակում:Համը նման էր պասուց տոլմայի համին: