Ջեմով Ռուլետ
Բաղադրությունը
- ալյուր 1բ 2ճգ
- շաքարավազ 1բ
- ձու 3հ
- մածուն 1 սուրճի բաժակ
- սոդա1թգ
- ջեմ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն շաքարավազը լավ հարել, ավելացնել մածունը, սոդան և ալյուը, նորից լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված: Խմորը տարածել ջեռոցամանի մեջ, և եփել ջեռոցում 190 աստիճան ջերմաստիճանում: Երբ խմորը պատրաստ կլինի, ձեր նախընտրած ջեմով պատել խմորը, ապա զգուշությամբ պտտացնել, ստանալով ռուլետի տեսք: Բարի Ախորժակ:
Մեկնաբանություններ
Նախ ձվի համը շատ ուժեղ էր, հետո էլ ահագին չոր էր, որպեսզի ռուլետաձև ստացվեր։
Իսկ ինչպես անեմ, որ չճաքի ..????
Ես նույնպես պատրաստեցի: Շատ համեղ, մատչելի և արագ պատրաստվող թխվածք է: Շնորհակալություն տեղադրողին:
շնորակալություն կարծիքի համար կփորձեմ օգտակար լինել նաեք և փորձեք իմ բախադրատոմսերը նրանք ճիշտ են ու փորձված
Փորձիր շատ համով է:
Ես պատրաստեցի և շատ համեղ ստացվեց:Խորհուրդ կտամ,թող բոլորը պատրաստեն,շնորհակալություն Մարինեին:
Կարծում եմ համեղ բան կստացվի: Անպայման կփորձեմ, շնորհակալություն: