Բացեք հիմա. ՃաշատեսակներԿարտոֆիլով Պիլմենի
Կարտոֆիլով Պիլմենի
Ճաշատեսակներ

Կարտոֆիլով Պիլմենի

Կարինե 2012-02-24 3665 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 3,5-4 բաժակ ալյուր
  • 1 ձու
  • 1 բաժակ կաթ կամ ջուր
  • 1թգ. աղ:
  • Միջուկ՝
  • կարտոֆիլ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ալյուրը և աղը միասին խառնել, ավելացնել տաք կաթը /ջուր/ և ձուն: Լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Խմորից գունդ պատրաստել և դնել սննդի համար նախատեսված տոպրակի մեջ: Խմորը թողնել հանգստանա մոտ 1 ժամ:
Քայլ 2
Ապա խմոր բաժանել մի քանի մասի, գրտնակով լիստեր ստանալ, ապա թեյի բաժակի օգնությամբ շրջանակներ առանձնացնել:
Քայլ 3
Միջուկը կարող եք պատրաստել ըստ ձեր ցանկությամբ: Կարող եք նախապես խաշել կարտոֆիլը, ապա սոխառած անել և տրորած կարտոֆիլը սոխառածի հետ միասին տապակել:
Քայլ 4
Կարտոֆիլի միջուկը դնել խմորի մեջ և զգուշությամբ միացնել իրար:
Քայլ 5
Եփել եռացրած ջրում այնքան մինչև պատրաստ լինելը: Մատուցելիս վրան կարագ հալեցնել: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:

Մեկնաբանություններ

Կարինե 2012-11-09

Այո, Արփինե ջան, ավելի համեղ կլինի..

Արփինե 2012-03-10

Կարինե ջան, արդյո՞ք մսով ավելի համեղ չի ստացվում: Իսկ ինչպե՞ս իմանալ, երբ պատրաստ կլինի կամ մոտովորապես ինչքան ժամանակ կպահանջվի, որ եփվի: Շնորհակալություն

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 28 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր