Մարցեպան
Բաղադրությունը
- Նուշ /մաքրած և աղացած/ - 3 բ.
- Շաքարավազ – 2 բ.
- Ջուր – 1 բ.
- Ձու – 2 հատ
- Շաքար. Փոշի – 3-4 ճ.գ
- Վանիլին – 1 թ.գ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կաթսայի մեջ ջուրը տաքացնել, ավելացնել շաքարավազը, խառնել, սպասել մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի և խառնուրդը մի քիչ եռացնել, վերցնել կրակից, խառնել: Այնուհետև ավելացնել նուշի փոշին, հարած ձուն, վանիլինը և 2-3 րոպե եռացնել: Հետո վերցնել կրակից, դատարկել նախապես շաքարի փոշի լցրած սեղանի վրա, լավ խառնել և գունդ սարքել, թողնել, որ սառչի, այնուհետև կառող ենք պատրաստել այն, ինչ ցանկանում ենք: Ցանկության դեպքում կարող եք օգտագործել հատուկ դրա համար նախատեսված գույներով:
Մեկնաբանություններ
իսկ ինչպես կարելի է փոշիացնել նուշը?
Շատ հետաքրքիր ստացվեց:
փեթակում վաճառում են գույներ ու թխվածքների համար նախատեսված ցանկացած պարագաներ
Ավելի հարթ լինելու համար պետք է լավ հունցել: Գույները պետք է խառնել ամենավերջում, հետո լավ հունցել: Իսկ գույները հատուկ թխվացքների խանութներում վաճառում են:
Ինչպե՞ս պատրաստել, որ ավելի հարթ լինի:
Շնորհակալություն, իսկ կարող եք ասել, թե որտեղի՞ց կարող ենք գտնել տորթերի գույներ և ֆորմաներ:
Ի՞սկ գույնը, երբ ենք խառնում: