Չուպաչուպս՝թխվածքաբլիթից
Բաղադրությունը
- ցանկազած տեսակի թխվածքաբլիթ,խմորեղենի կտորներ,բիսկվիթ,պաքսիմատ՝ինչ որ կունենաք այդ պահին ձեռքի տակ
- խտացրած կաթ կամ ձեր ուզած կրեմը:Կարելի է օգտագործել նուտելլա, տորթ պատրաստելու ժամանակ ավելացած կրեմը,,,
- փայտիկներ կամ պլաստմասսայի ձողիկներ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մանրացնում ենք խմորեղենը շատ մանր մասնիկների, խառնում ենք կրեմի հետ, ձեռքի մեջ փոքրիկ գնդիկներ պատրաստում և դնում սառնարանում,մ ոտ 1 ժամ:
Քայլ 2
Մի քիչ շոկոլադ ենք հալեցնում, փայտիկը թաթախում ենք շոկոլադի մեջ և մտցնում գնդիկների մեջ, նորից 1 ժամի չափով թողնում ենք սառնարանում:
Քայլ 3
Հանելուց հետո արդեն կարող ենք ձևավորել: Կարելի է թաթախել հալեցրած սպիտակ կամ սև շոկոլադի մեջ և ձևավորել կարամելի, իրիսի, ընկույզի կտորներով:
Քայլ 4
Կարելի է նաև թարմ ձվի սպիտակուցից և շաքարի փոշու խառնուրդից ռոյալ այսինգ պատրաստել, տարբեր գույներով ներկած, և ձևավորել:
Մեկնաբանություններ
շատ լավն է,,