Տորթ Վարդ
Բաղադրությունը
- Խմոր-
- 4 ձու
- 120 գր շաքարավազ
- 1 թ գդ վանիլ
- 80 գր ալյուր
- 40 գր կակաո
- 1 պտղունց աղ
- 1 թ գդ սոդա
- կրեմ-
- 200 գր շաքարավազ
- 60 գր ջուր
- 4 ձվի սպիտակուց
- 600 գր կարագ
- 1 թ գդ վանիլին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն լավ հարել շաքարավազի հետ, ավելացնել մնացածը և թխել 180 աստիճանի ջեռոցում, 20-25 րոպե:
Քայլ 2
կրեմ-Սկզբում ձուն լավ հարել շաքարավազի 1/3 մասի հետ, մինչև ամուր բեզե դառնա, դնել մի կողմ:
Քայլ 3
Օշարակ պատրաստել ՝թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եռացնել շաքարավազն ու ջուրը, մինչև մի քիչ թանձրանա, կարող եք մի քանի կաթիլ լիմոնի հյութ ավելացնել, որ չշաքարակալի: Վերցնել կրակից և տաք վիճակում մազի պես շատ բարակ շիթով լցնել բեզեի մեջ, սա միքսերով անընդհատ խառնելով:Շարունակել խառնել, մինչև սառչի, տաք վիճակում չխառնել կարագին: Տրորել կարագը, մինչև սպիտակի, քիչ քիչ ավելացնել բեզեն: Լավ խառնելուց հետո ստացվում է սպիտակ, քնքուշ կրեմ:
Քայլ 4
Տորթի բիսկվիթը մեջտեղից կիսում ենք, ներքևի շերտը մի թեթևակի թրջում մի գդալ ջրի, շաքարավազի և կոնյակի խառնուրդով, վրան քսում մի քիչ կրեմ, ծածկում մյուս շերտով: Տորթն ամբողջությամբ ծածկում ենք կրեմի բարակ շերտով:Շպրիցի մեջ կրեմ ենք լցնում և վարդեր ձևավորում՝սկսելով տորթի մեջտեղից:Շպրից չունենալու դեպքում(ինչպես ես եմ արել) կարող եք օգտատործել ամուր ցելոֆանի տոպրակ:Կրեմով լցնում եք ու ծայրը կտրում:
Քայլ 5
Առաջին հայացքից թվում է, որ դժվար ռեցեպտ է, բայց իրականում բավականին հասարակ է
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։