Կարկանդակ
Բաղադրությունը
- 2 ձու
- 1 թեյի բաժակ շաքարավազ
- 0,5 սուրճի բաժակ ձեթ
- 1 թեյի բաժակ մածուն կամ թթվասեր
- 0,5 թեյի գդալ սոդա
- Ալյուր
- Դարչին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Վերցնում ենք 2 ձուն և հարում ենք` ավելացնելով 1 թեյի բաժակ շաքարավազ: Ավելացնում ենք 0,5 սուրճի բաժակ ձեթ: 1 թեյի բաժակ մածունը (թթվասերը) հարում ենք 0,5 թեյի գդալ սոդայով, այնքան մինչև փրփրի և ավելացնում ենք զանգվածին: Լավ խառնելուց հետո սկսում ենք ավելացնել ալյուրը` հավասարաչափ հարելով: Ալյուրը ավելացնելիս հարկ է լինել ուշադիր, քանի որ խմորը պետք է լինի ոչ շատ պինդ և ոչ էլ շատ թույլ:
Քայլ 2
Երբ խմորը արդեն պատրաստ է, վերցնում ենք մի փոքր մաս և կարկանդակի տեսք հաղորդում ու այդպես պատրաստոմ ենք փոքր կարկանդակներ: Խմորը մի փոքր կպչուն կարող է լինել, այդ իսկ պատճառով գերադասելի է ձեռքերը թաթախել ալյուրի մեջ: Դասավորում ենք թավայի մեջ և վրան շաղ ենք տալիս նախապես իրար խառնած դարչինն ու շաքարավազը: Դարչինն ու շաքարավազը պետք է վերցնել աչքաչափով, որ բավականեցնի բոլոր կարկանդակներին: Այն հարկավոր է ավելացնել մակերեսորեն:
Մեկնաբանություններ
Շատ համեղ էր...Պարզապես ձեռքիս տակ դարչին չունեյ, դրա համար վրան գլազուր լցրեցի....նորից շատ լավ ստացվեց
Իսկ քանի՞ աստիճանի վրա
Շատ համեղ էր...
համեղ է