Տապակած բրինձ չինական ձևով
Բաղադրությունը
- 1,5 բաժակ երկար բրինձ
- 3 հատ հարած ձու
- 2 ճաշի գդալ բուսական յուղ
- 1 պճեղ մանր կտրատած սխտոր
- 3 հատ մանր կտրատած կանաչ սոխ
- 130գր. պահածոյացված կանաչ ոլոռ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բրինձը նախապես եփել: Թավայի մեջ ձվածեղ պատռաստել, պարբերաբար խառնելով և բաժանալեվ մանր կտորների: Ավելացնել բրնձի վրա: Ձեթը թավայում տաքացնել, ավելացնել կանաչ ոլոռը, սոխը, սխտորը և 1-2 րոպեի ընթացքում տապակել: Լցնել բրնձի վրա, ավելացնել աղը և սև պղպեղը և լավ խառնել: Մատուցել տաք վիճակում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։