Բացեք հիմա. ՄանկականԽավիծ
Խավիծ
Մանկական

Խավիծ

Անի 2010-04-24 4184 դիտում 3.1 / 10

Բաղադրությունը

  • Անհրաժեշտ պարագաները /8 հոգու համար/
  • 125 գ կարագ, 1 կգ կաթ, 8 ճաշի գդալ ալյուր, 9 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ վանիլին, 1 ճաշի գդալ երեմուկ /մանր կորկոտ/:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կաթը, վանիլինը և շաքարավազը միասին եփել: Ալյուրը 20 րոպե այրել շատ մարմանդ կրակի վրա` թույլ չտալով, որ գույնը մգանա: Եփած կաթը քիչ-քիչ լցնելով` կերցնել ալյուրին: Ուշադրություն դարձնել, որ խառնուրդը հասնի թանձր ըմպելիքի աստիճանի: Ըստ նախընտրության` մի փոքր պղնձե կաթսա կամ աման յուղոտել: Մեջը լցնել խավիծի խմորը, ապա եփել մարմանդ կրակի վրա մինչև նռան պես կարմրելը: Եփելուց հետո հակառակ կողմ շրջել ու մատուցել: Մատուցելիս կարելի է վրան նաև դարչին ցանել:
Քայլ 2
Խավիծը, որի պատրաստման եղանակը հասարակ է թվում, սակայն հմտություն է պահանջվում այն ճիշտ եփելու համար, հայկական խոհանոցի ամենահամեղ տոնական քաղցրեղեններից մեկն է… Խավիծը, որի միջուկը պետք է լինի հավի կրծքամսին մոտ թանձրության, անգամ թեթևակի ջրիկ, արտաքին շերտից պետք է մի լավ` վառված լինելու աստիճան, կարմրած լինի:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 48 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր