Սև ու Համեղ Տորթ
Բաղադրությունը
- խմորի համար`
- 7ձու
- 1.5բաժակ շաքարավազ
- 1.5թ.գ. սոդա
- 4ճ.գ. կակաո
- 2ճ.գ. մեղր
- 2բաժակ ալյուր
- Կրեմ`
- 300գ. կարագ
- 1եփած խտացրած կաթ
- 1ճ.գ. կակաո
- 1թ.գ. դարչին
- 0.5 բաժակ
- ընկույզ վանիլ կոնյակ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն շաքարավազի հետ լավ հարել ավելացնել սոդան, մեղրը, կակաոն կրկին հարել այնուհետև ավելացնել ալյուրը կարելի է նաև ընկույզ ըստ ցանկության, ստացված խմորը բաժանել 2 հավասար մասերի և թխել 200 ջերմաստիճանի տակ: Պատրաստի շերտերին քսել կրեմը, վրան ձևավորել ընկույզով և քերիչով անցկացրած շոկոլադով: Կրեմը պատրաստելու համար կարագը հարում ենք խտացրած կաթի հետ և ավելացնում կակաոն,դարչինը,ընկույզը,վանելինը մի փոքր էլ կոնյակ:
Մեկնաբանություններ
մի գուցե լավ ստացվի, բայց խնդրում եմ Լիլիթ ջան նկարիր քի, որ հաստատուն մենք համոզված թխենք:
;)