Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ
Բաղադրությունը
- 500 գր. եփված տավարի աղացած միս,
- 500 գր. կարտոֆիլ,
- 200 գր. պանիր,
- 350 գր լոլիկ,
- 150 գր. սոխ,
- 50 գր. կարագ,
- ձեթ, աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարտոֆիլը մաքրել և դնել, որ խաշվի: Լոլիկը կտրատել խորանարդիկներով, սոխը մանրացնել, տապակել ձեթով, ավելացնել լոլիկը և թողնել կրակին 3-5 րոպե: Այս ամենին ավելացնել տավարի աղացած միսը, աղ ու պղեղ անել, և թողնել այնքան, մինչև կարմրի: Կարտոֆիլից պյուրե պատրաստել, իսկ պանիրը քերիչով անցկացնել: Թավայի մեջ լցնել մսից պատրաստված խառնուրդը, այնուհետև կարտոֆիլը, իսկ վերջում պանիրը շաղ տալ վրան:
Քայլ 2
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 20-30 րոպե:
Մեկնաբանություններ
այս բաղադրատոմսը ինչ եփել այսօր հաղորդման մեջ եմ տեսել շատ համեղ կլինի
Շատ լավն էր, հյուրերս շատ գոհ մնացին։
Շատ համեղ է երևում, միայն չհասկացա լոլիկին և սոխին որ գրված է ավելացնել աղացաց միս, արդեն եփված մսի մասին է խոսքը? թե հում?
Շատ համեղ է
Շատ շնորհակալ եմ օգտակար, համեղ ուտեստի համար!!!
Շատ համեղ էր, հեշտ պատրաստում, էժան և որակով!!
Շատ համեղ էր, շնորհակալություն
Շնորհակալություն Լիաննա ջան, նախ շատ մանրամասն նկարների համար և պատրաստման եղանակի համար: Համեղ է, փորձեք!!!