Բացեք հիմա. ՃաշատեսակներԱղցած մսով և կարտոֆիլով ուտեստ
Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ
Ճաշատեսակներ

Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ

Լիաննա 2010-05-23 10136 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 500 գր. եփված տավարի աղացած միս,
  • 500 գր. կարտոֆիլ,
  • 200 գր. պանիր,
  • 350 գր լոլիկ,
  • 150 գր. սոխ,
  • 50 գր. կարագ,
  • ձեթ, աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարտոֆիլը մաքրել և դնել, որ խաշվի: Լոլիկը կտրատել խորանարդիկներով, սոխը մանրացնել, տապակել ձեթով, ավելացնել լոլիկը և թողնել կրակին 3-5 րոպե: Այս ամենին ավելացնել տավարի աղացած միսը, աղ ու պղեղ անել, և թողնել այնքան, մինչև կարմրի: Կարտոֆիլից պյուրե պատրաստել, իսկ պանիրը քերիչով անցկացնել: Թավայի մեջ լցնել մսից պատրաստված խառնուրդը, այնուհետև կարտոֆիլը, իսկ վերջում պանիրը շաղ տալ վրան:
Քայլ 2
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 20-30 րոպե:

Մեկնաբանություններ

Տաթև 2013-08-07

այս բաղադրատոմսը ինչ եփել այսօր հաղորդման մեջ եմ տեսել շատ համեղ կլինի

Անա 2013-02-01

Շատ լավն էր, հյուրերս շատ գոհ մնացին։

Ջեմմա 2012-11-23

Շատ համեղ է երևում, միայն չհասկացա լոլիկին և սոխին որ գրված է ավելացնել աղացաց միս, արդեն եփված մսի մասին է խոսքը? թե հում?

Սիմա 2011-12-10

Շատ համեղ է

Հասմիկ 2011-11-22

Շատ շնորհակալ եմ օգտակար, համեղ ուտեստի համար!!!

Մարինե 2011-05-16

Շատ համեղ էր, հեշտ պատրաստում, էժան և որակով!!

Սոֆիա 2010-11-07

Շատ համեղ էր, շնորհակալություն

Լիլիթ Հով 2010-07-28

Շնորհակալություն Լիաննա ջան, նախ շատ մանրամասն նկարների համար և պատրաստման եղանակի համար: Համեղ է, փորձեք!!!

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 89 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր