Բացեք հիմա. ԹխվածքներՏորթ Պրագա
Տորթ Պրագա
Թխվածքներ

Տորթ Պրագա

Անի 2011-11-05 8802 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • Բիսկվիթի համար`
  • 6 սպիտակուց
  • 6 դեղնուց
  • 150գր. շաքարավազ
  • 115գր. ալյուր
  • 25գր. կակաո
  • 40գր. կարագ:
  • Կրեմի համար`
  • 1 դեղնուց
  • 20մլ. ջուր
  • 120գր. խտացրած կաթ
  • 200գր. կարագ
  • մեկ հատ վանիլի փոշի
  • 10գր կակաո:
  • Գլազուրի համաիր`
  • 200 գր. շոկոլադ
  • 3ճգ. կաթ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Բիսկվիթի համար ձվի սպիտակուցները լավ հարել շաքարավազի կես բաժնի հետ, իսկ շաքարավազի մյուս մասը հարել դեղնուցների հետ: Այս երկու զանգվածները լավ հարելուց հետո, խառնել միասին: Ալյուրը և կակաոն միասին խառնել, ապա ավելացնել խմորին: Զգուշությամբ խառնել, եզրերից դեպի կենտրոն շարժելով գդալը/ ցանկալի է խառնել փայտե գդալով/: Այս ամենիվ ավելացնել նախապես հալչած կարագը և կրկին խառնել: Այս զանգվածը լցնել նախապես կարագով պատված և ալյուր շաղ տված կաթսայի մեջ, ապա եփել ջեռոցում 180-200աստիճան ջերմաստիճանում 30 րոպե: Երբ բիսկվիթը պատրաստ կլինի, թողնել որ սառչի մի քանի ժամ:
Քայլ 2
Կրեմի համար դեղնուցին ավելացնել ջուրը, ապա խտացրած կաթը: Այս ամենը խառնելուց հետո, դնել մարմանդ կրակին: Եփելու ընթացքում անընդհատ խառնել, որպեսզի չկպչի: Այս կրեմը շատ են օգտագործում անգլիացիները:
Քայլ 3
Առանձին հարել կարագը, լավ հարելուց հետո քիչ քիչ ավելացնել նախապես եփված կրեմը: Երբ կրեմը պատրաստ կլինի, ավելացնել կակաոն, կարող եք ավելացնել նաև կամ լիկյոր, կամ կոնյակ /ըստ ցանկության/:
Քայլ 4
Բիսկվիթը բաժանել երեք մասի և յուրաքանչյուրի վրա կրեմ քսել:
Քայլ 5
Գլազուրը պատրազտելու համար շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա, ապա ավելացնել կաթը:
Քայլ 6
Գլազուրով պատել բիսկվիթը, ապա թողնել, որ սառչի: Որոշ ժամամանկ հետո կարող եք մատուցել:

Մեկնաբանություններ

Հայկուհի 2012-11-23

Սոդա չկա մեջը, ու չի ուռում:

Աննա 2012-02-01

Բարև Ձեզ, ես ուզում եմ պատրաստել, բայց չգիտեմ թե ինչ չափսի կաթսայի մեջ պետք է թխել, որ խնդրեմ կասեք ինչ չափսի կաթսա է պետք:

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 65 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր