Տորթ Պրագա
Բաղադրությունը
- Բիսկվիթի համար`
- 6 սպիտակուց
- 6 դեղնուց
- 150գր. շաքարավազ
- 115գր. ալյուր
- 25գր. կակաո
- 40գր. կարագ:
- Կրեմի համար`
- 1 դեղնուց
- 20մլ. ջուր
- 120գր. խտացրած կաթ
- 200գր. կարագ
- մեկ հատ վանիլի փոշի
- 10գր կակաո:
- Գլազուրի համաիր`
- 200 գր. շոկոլադ
- 3ճգ. կաթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բիսկվիթի համար ձվի սպիտակուցները լավ հարել շաքարավազի կես բաժնի հետ, իսկ շաքարավազի մյուս մասը հարել դեղնուցների հետ: Այս երկու զանգվածները լավ հարելուց հետո, խառնել միասին: Ալյուրը և կակաոն միասին խառնել, ապա ավելացնել խմորին: Զգուշությամբ խառնել, եզրերից դեպի կենտրոն շարժելով գդալը/ ցանկալի է խառնել փայտե գդալով/: Այս ամենիվ ավելացնել նախապես հալչած կարագը և կրկին խառնել: Այս զանգվածը լցնել նախապես կարագով պատված և ալյուր շաղ տված կաթսայի մեջ, ապա եփել ջեռոցում 180-200աստիճան ջերմաստիճանում 30 րոպե: Երբ բիսկվիթը պատրաստ կլինի, թողնել որ սառչի մի քանի ժամ:
Քայլ 2
Կրեմի համար դեղնուցին ավելացնել ջուրը, ապա խտացրած կաթը: Այս ամենը խառնելուց հետո, դնել մարմանդ կրակին: Եփելու ընթացքում անընդհատ խառնել, որպեսզի չկպչի: Այս կրեմը շատ են օգտագործում անգլիացիները:
Քայլ 3
Առանձին հարել կարագը, լավ հարելուց հետո քիչ քիչ ավելացնել նախապես եփված կրեմը: Երբ կրեմը պատրաստ կլինի, ավելացնել կակաոն, կարող եք ավելացնել նաև կամ լիկյոր, կամ կոնյակ /ըստ ցանկության/:
Քայլ 4
Բիսկվիթը բաժանել երեք մասի և յուրաքանչյուրի վրա կրեմ քսել:
Քայլ 5
Գլազուրը պատրազտելու համար շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա, ապա ավելացնել կաթը:
Քայլ 6
Գլազուրով պատել բիսկվիթը, ապա թողնել, որ սառչի: Որոշ ժամամանկ հետո կարող եք մատուցել:
Մեկնաբանություններ
Սոդա չկա մեջը, ու չի ուռում:
Բարև Ձեզ, ես ուզում եմ պատրաստել, բայց չգիտեմ թե ինչ չափսի կաթսայի մեջ պետք է թխել, որ խնդրեմ կասեք ինչ չափսի կաթսա է պետք: