Կարտոֆիլով խաշլամա
Բաղադրությունը
- 1 կգ. տավարի միս,
- 0.5 կգ կարտոֆիլ,
- 100 գր. սպիտակ գինի,
- 100 գր. հալած յուղ.
- աղը, սամիթը, դափնու տերևը` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Միսը լվանալ, կտրատել, աղ անել, դնել կաթսայի մեջ, ավելացնել սպիտակ գինի, դափնու տերև և թեթևակի եփել թույլ կրակի վրա: Հետո կաթսայի մեջ լցնել մաքրած կլոր կարտոֆիլներ և եփել, մինչև պատրաստ լինի: Եթե միսը յուղոտ չի, կարելի է հալած յուղ լցնել: Մատուցելիս կարտոֆիլը շարել մսի կողքերին, վրան լցնել արգանակ, ցանել սամիթ և գինձ:
Մեկնաբանություններ
Ինձ է թվում, որ ուրիշ նկար է, թե իրոք այդպես է? Ինչ որ գարոխատիպ սպիտակ բաներ կան, որոնք ոչ Բաղադրության, ոչ էլ Պատրաստման եղանակում չի նշվում??