Բացեք հիմա. ՃաշատեսակներԿարտոֆիլով խաշլամա
Կարտոֆիլով խաշլամա
Ճաշատեսակներ

Կարտոֆիլով խաշլամա

Անուշ 2010-05-21 3585 դիտում 3.5 / 10

Բաղադրությունը

  • 1 կգ. տավարի միս,
  • 0.5 կգ կարտոֆիլ,
  • 100 գր. սպիտակ գինի,
  • 100 գր. հալած յուղ.
  • աղը, սամիթը, դափնու տերևը` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Միսը լվանալ, կտրատել, աղ անել, դնել կաթսայի մեջ, ավելացնել սպիտակ գինի, դափնու տերև և թեթևակի եփել թույլ կրակի վրա: Հետո կաթսայի մեջ լցնել մաքրած կլոր կարտոֆիլներ և եփել, մինչև պատրաստ լինի: Եթե միսը յուղոտ չի, կարելի է հալած յուղ լցնել: Մատուցելիս կարտոֆիլը շարել մսի կողքերին, վրան լցնել արգանակ, ցանել սամիթ և գինձ:

Մեկնաբանություններ

Լիլիթ Հով 2010-08-11

Ինձ է թվում, որ ուրիշ նկար է, թե իրոք այդպես է? Ինչ որ գարոխատիպ սպիտակ բաներ կան, որոնք ոչ Բաղադրության, ոչ էլ Պատրաստման եղանակում չի նշվում??

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 14 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր