Բացեք հիմա. ԹխվածքներԷկլերից Տորթ-Բուրգ (Կրոկեմբուչ)
Էկլերից Տորթ-Բուրգ (Կրոկեմբուչ)
Թխվածքներ

Էկլերից Տորթ-Բուրգ (Կրոկեմբուչ)

Նուեվա 2011-10-03 7600 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • Էկլերների համար-կես լիտր ջուր,
  • 200 գր կարագ,
  • 500 գր ալյուր,
  • 1 թգ. աղ,
  • 10 խոշոր կամ 12 փոքրիկ ձվեր
  • խմորի տակի շերտի համար-
  • 200 գր ալյուր,
  • 120 գր կարագ,
  • 50գ շաքարավազ
  • կարամելի համար-
  • 100 գր շաքարավազ,
  • 1/8 լ ջուր,
  • 3 ճգ. լիմոնի հյութ, որ չշաքարակալի
  • բացի դրանից կարտոն կամ հաստ թուղթ՝կոն պատրաստելու համար,
  • յուղաթուղթ,
  • ձեթ՝ յուղելու համար

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Մի քիչ դժվար է պատրաստելը, համբերություն է պահանջում, բայց արժի չարչարանքը, բացի նրանից, որ շատ համեղ է, հաջողությամբ զարդարում է տոնական սեղանը:
Քայլ 2
Սկզբում պատրաստում ենք ներքևի շերտը: Նշված նյութերը խառնում ենք իրար, կլոր գրտնակում՝ 40 սմ տրամագծով և թխում 180-ի տակ: Թղթից կոն ենք պատրաստում, սա փաթաթում ենք յուղաթղթով, կոնը պետք է լավ ամուր ստացվի, դրա վրա ենք հավաքելու մեր բուրգը:Պատրաստում ենք մոտ 600 փոքրիկ էկլերներ, լցոնում մեր ուզած կրեմով, թողնում ենք, որ սառչեն:
Քայլ 3
Կարամելի համար եռացնում ենք շաքարավազը ջրի մեջ 5 րոպե, ավելացնում ենք լիմոնի հյութը:
Քայլ 4
Բուրգը պատրաստելու համար՝ հերթով վերցնում ենք էկլերները, թաթախում կարամելի մեջ և հավաքում կոնի վրա,սկսելով ներքևից, կոնի վրա նախօրոք ձեթ եք քսում,որ հեշտ լինի պոկելը:Վերջում կարող եք զարդարել ձեր ճաշակով

Մեկնաբանություններ

Ֆրանսիական հրուշակագործ 2012-09-09

Այս թխվածքը ֆրանսիական է և ֆրանսերենով ասում են piéce monté

Անի 2012-04-26

Շաաատ սիրունա, բայց ներվերա պետք:

Սիլվա 2011-10-13

Շատ գեղեցիկ է ստացվել: Ես նույնը պատրաստել եմ առանց կոնի օգնությամբ: Կարող եք փորձել շատ հեշտ է, ուղակի ամեն հարգից հետո պետք է սպասել մի քիչ պետք է սպասել, մինչև կպչի:

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 70 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր