Էկլերից Տորթ-Բուրգ (Կրոկեմբուչ)
Բաղադրությունը
- Էկլերների համար-կես լիտր ջուր,
- 200 գր կարագ,
- 500 գր ալյուր,
- 1 թգ. աղ,
- 10 խոշոր կամ 12 փոքրիկ ձվեր
- խմորի տակի շերտի համար-
- 200 գր ալյուր,
- 120 գր կարագ,
- 50գ շաքարավազ
- կարամելի համար-
- 100 գր շաքարավազ,
- 1/8 լ ջուր,
- 3 ճգ. լիմոնի հյութ, որ չշաքարակալի
- բացի դրանից կարտոն կամ հաստ թուղթ՝կոն պատրաստելու համար,
- յուղաթուղթ,
- ձեթ՝ յուղելու համար
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մի քիչ դժվար է պատրաստելը, համբերություն է պահանջում, բայց արժի չարչարանքը, բացի նրանից, որ շատ համեղ է, հաջողությամբ զարդարում է տոնական սեղանը:
Քայլ 2
Սկզբում պատրաստում ենք ներքևի շերտը: Նշված նյութերը խառնում ենք իրար, կլոր գրտնակում՝ 40 սմ տրամագծով և թխում 180-ի տակ: Թղթից կոն ենք պատրաստում, սա փաթաթում ենք յուղաթղթով, կոնը պետք է լավ ամուր ստացվի, դրա վրա ենք հավաքելու մեր բուրգը:Պատրաստում ենք մոտ 600 փոքրիկ էկլերներ, լցոնում մեր ուզած կրեմով, թողնում ենք, որ սառչեն:
Քայլ 3
Կարամելի համար եռացնում ենք շաքարավազը ջրի մեջ 5 րոպե, ավելացնում ենք լիմոնի հյութը:
Քայլ 4
Բուրգը պատրաստելու համար՝ հերթով վերցնում ենք էկլերները, թաթախում կարամելի մեջ և հավաքում կոնի վրա,սկսելով ներքևից, կոնի վրա նախօրոք ձեթ եք քսում,որ հեշտ լինի պոկելը:Վերջում կարող եք զարդարել ձեր ճաշակով
Մեկնաբանություններ
Այս թխվածքը ֆրանսիական է և ֆրանսերենով ասում են piéce monté
Շաաատ սիրունա, բայց ներվերա պետք:
Շատ գեղեցիկ է ստացվել: Ես նույնը պատրաստել եմ առանց կոնի օգնությամբ: Կարող եք փորձել շատ հեշտ է, ուղակի ամեն հարգից հետո պետք է սպասել մի քիչ պետք է սպասել, մինչև կպչի: