Բացեք հիմա. ՃաշատեսակներԾաղկակաղամբով,լոբով և աղացած մսով ուտեստ
Ծաղկակաղամբով,լոբով և աղացած մսով ուտեստ
Ճաշատեսակներ

Ծաղկակաղամբով,լոբով և աղացած մսով ուտեստ

Աննա 2011-09-28 4172 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • Ծաղկակաղամբ 300գր.
  • կանաչ լոբի 400գր.
  • տավարի աղացած միս 300գր.
  • կանաչ բիբար 1 հատ
  • գազար 1 հատ (խոշոր)
  • գլուխ սոխ 1 հատ
  • սխտոր 2 պճեղ
  • մաղադանոս
  • աղ, պղպեղ, ձեթ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սոխը երկար բարակ կտրատել ձեթի մեջ մի փոքր տապակել, ավելացնել մանր կտրատած սխտորը, բարակ ձողիկներով կտրատած գազարը, բիբարը: Մի փոքր տապակել և ավելացնել շեղ, երկար կտրատված լոբին և մի բաժակ ջուր: 10 րոպե եփելուց հետո վրան շարել փոքր մասերի բաժանած ծաղկակաղամբը, աղ պղպեղ ավելացնել, բեռանը փակ թողնել ևս 15 րոպե եփի: Աղացած միսը առանձին տապակել մի փոքր ձեթով, համեմել: Երբ արդեն ոտեստի ջուրը քաշի, միսը լցնել վրան և զգուշությամբ մի փոքր խառնել: Ձուն կես սուրճի բաժակ ջրով հարել և տարածել ուտեստի վրա 2 րոպեից անջատել և ավելացնել կտրատած մաղադանոս: Հավատացեք, շատ համեղ է, օգտակար և աչք շոյող: Բարի ախորժակ

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 23 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր