Ծաղկակաղամբով,լոբով և աղացած մսով ուտեստ
Բաղադրությունը
- Ծաղկակաղամբ 300գր.
- կանաչ լոբի 400գր.
- տավարի աղացած միս 300գր.
- կանաչ բիբար 1 հատ
- գազար 1 հատ (խոշոր)
- գլուխ սոխ 1 հատ
- սխտոր 2 պճեղ
- մաղադանոս
- աղ, պղպեղ, ձեթ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սոխը երկար բարակ կտրատել ձեթի մեջ մի փոքր տապակել, ավելացնել մանր կտրատած սխտորը, բարակ ձողիկներով կտրատած գազարը, բիբարը: Մի փոքր տապակել և ավելացնել շեղ, երկար կտրատված լոբին և մի բաժակ ջուր: 10 րոպե եփելուց հետո վրան շարել փոքր մասերի բաժանած ծաղկակաղամբը, աղ պղպեղ ավելացնել, բեռանը փակ թողնել ևս 15 րոպե եփի: Աղացած միսը առանձին տապակել մի փոքր ձեթով, համեմել: Երբ արդեն ոտեստի ջուրը քաշի, միսը լցնել վրան և զգուշությամբ մի փոքր խառնել: Ձուն կես սուրճի բաժակ ջրով հարել և տարածել ուտեստի վրա 2 րոպեից անջատել և ավելացնել կտրատած մաղադանոս: Հավատացեք, շատ համեղ է, օգտակար և աչք շոյող: Բարի ախորժակ
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։