Սպագետի Իտալական ձևով
Բաղադրությունը
- 400 գր. սպագետի,
- 5-6 հատ լոլիկ,
- 2 հատ սոխ,
- 2 հատիկ սխտոր,
- 1 -2 հատ հավի արգանակ,
- մաղադանոս,
- աղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սպագետին եփել ինչպես գրված է պատրաստման եղանակում:
Քայլ 2
Սոուսի համար սոխոռած անել, լոլիկը կեղևազրկել, կտրատել և ավելացնել սոխառածի վրա, այս ամենին ավելացնել նաև հավի արգանակները և թողնել կրակին եփվի 7 րոպե: Այնուհետև ավելացնել մանրացված սխտորը և մաղադանոսը: Մի քիչ եփվելուց հետո վերցնել կրակից:
Քայլ 3
Հյուրասիրել` սպագետի վրա լցնելով սոուսը:
Մեկնաբանություններ
շատ համեղ է ստացվւմ, ուղղակի սոուսը մի քիչ թթու էր ստացվել.
լավ ռեցեպտ է բայց կառելի է սոուսը տավարի մսով պատռաստել,ավելի համեղ է լինում