Բացեք հիմա. ԹխվածքներՓափուկ բուլկի (hokkaido)
Փափուկ բուլկի (hokkaido)
Թխվածքներ

Փափուկ բուլկի (hokkaido)

նուեվա 2011-09-25 9861 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 340 գր հացի ալյուր (մի 10 գր ավել,եթե պետք լինի)
  • 1 ձու
  • 85 գր շաքարավազ
  • 5 գր աղ
  • 30 գր կաթի փոշի
  • 30 գր թարմ կաթ
  • 50 գր թանձր թթվասեր
  • 30 գր կարագ
  • 7 գր չոր դրոժ
  • 120 գր roix(պատրաստելու ձևը հիմա կբացատրեմ)
  • ձու և սեզամի սերմեր՝ վրան քսելու համար(կարող եք միայն ձու քսել)

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Այս բաղադրատոմսը ճապոնական ծագում ունի,պատահաբար եմ գտել արտասահմանյան կայքերում, և փորձելուց հետո դարձել է իմ ամենասիրած բաղադրատոմսերից մեկը: Շատ փափուկ ու նուրբ է ստացվում, էլաստիկ միջուկով,երկար կարող եք պահել,չի չորանում: Աշխատեք չփոխել բաղադրատոմսի չափերը և հաջող կստացվեն:
Քայլ 2
Սկզբում պատրաստում ենք roix-ը (չգիտեմ հայերեն ինչպես է թարգմանվում, բայց սրա շնորհիվ ե բուլկին այսքան էլաստիկ ու փափուկ)
Քայլ 3
125 գր ջուր, լավ խառնում ենք 25 գր ալյուրի հետ և դնում ցածր կրակին, անընհատ խառնելով, մինչև հասնի 65 ºC: Ես, քանի որ ջերմաչափ չունեմ, աչքաչափով եմ վերցնում, պետք է ուղղակի դառնա կիսաթանձր հեղուկ՝նկարի նման, շատ չպնդացնեք: Սա դնում ենք մի կողմ, ծածում ցելոֆանով, մինչև դառնա սենյակի ջերմաստիճանի:
Քայլ 4
Մինչ այդ, մնացած բոլոր նյութերը, բացի կարագից, խառնում ենք իրար, ավելացնում մեր պատրաստած roix-ը, վերջում գցում ենք կարագը, դառնում է էլաստիկ, կպչուկ խմոր: Թողնում ենք հասունանա 1 ժամ, բաժանում ենք 40 գրամանոց կտորների, մեր ուզած ձևն ենք տալիս, ձու քսում, զարդարում, նորից թողնում, որ հասունանան 1 ժամի չափով և թխում 185-190 ºC-ի ջեռոցում, մինչև կարմրեն:

Մեկնաբանություններ

***-*** 2012-10-20

Շատ շնորհակալություն հիանալի բաղադրատոմսի համար: Շատ շատ համով է:

Էմիլիա 2012-09-10

Այդ roix-ը հացագործներն էլ են պատրաստում հացի երեսին քսելու համար և կոչվում է այն գուլամաշ:

Դավո 2012-05-01

Շատ լավն էր

Հասմիկ 2012-04-15

շատ շնորհակալ եմ հիանալի բաղադրատոմսի համար

ԱՆԻ 2012-03-26

Շատ համեղ էր:

Մարինե 2012-03-14

Շատ հեշտ և շատ համեղ է, մերսի

Նելլի 2011-10-11

Բաղադրատոմսը շատ խնամքով ու սիրով է գրված: Շնորհակալություն: Այսօր անպայման թխելու եմ:

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 139 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր