Ձուն ջեռոցում
Բաղադրությունը
- 4 ձու (ըստ սեղանակիցների քանակի)
- մի քիչ քերած պանիր (ցանկալի է մոցարելլա)
- մի քիչ կարագ թավաները յուղելու համար
- 4 փոքրիկ թասիկներ, որ կարելի է ջեռոցում օգտագործել: Ես պատրաստել եմ փոքրիկ կավե ամանների մեջ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Միացնում ենք ջեռոցը, որ տաքանա մինչև 200ºc, մինչ այդ բաժանում ենք ձվի սպիտակուցները դեղնուցներից: Միքսերով լավ տրորում ենք սպիտակուցը մինչև սպիտակ փրփուր դառնա, ավելացնում ենք աղ և սև պղպեղ: Հավասար բաժանում ենք մեր լավ յուղած ամանների մեջ, մեջտեղում գդալով փոսիկ ենք անում, զգուշությամբ դնում ենք դեղնուցները, կողքերին քերած պանիր ենք լցնում (1թգ. 1 ձվի համար) և թխում ենք տաք ջեռոցում 6-10 րոպե: Կարելի է վրան մանր կտրտած երշիկ, բաստուրմա, կանաչի լցնել: Մատուցում ենք նույն ամանների մեջ:
Քայլ 2
Շատ քիչ ծախսելով ստացվում է օրիգինալ ու արագ կերակրատեսակ:
Մեկնաբանություններ
հոյակապա
Շատ լավ էր և արագ, իմ կարծիքով լավ կլինի, կփորձեմ: