Բացեք հիմա. ՃաշատեսակներՁուն ջեռոցում
Ձուն ջեռոցում
Ճաշատեսակներ

Ձուն ջեռոցում

nueva 2011-09-22 4160 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 4 ձու (ըստ սեղանակիցների քանակի)
  • մի քիչ քերած պանիր (ցանկալի է մոցարելլա)
  • մի քիչ կարագ թավաները յուղելու համար
  • 4 փոքրիկ թասիկներ, որ կարելի է ջեռոցում օգտագործել: Ես պատրաստել եմ փոքրիկ կավե ամանների մեջ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Միացնում ենք ջեռոցը, որ տաքանա մինչև 200ºc, մինչ այդ բաժանում ենք ձվի սպիտակուցները դեղնուցներից: Միքսերով լավ տրորում ենք սպիտակուցը մինչև սպիտակ փրփուր դառնա, ավելացնում ենք աղ և սև պղպեղ: Հավասար բաժանում ենք մեր լավ յուղած ամանների մեջ, մեջտեղում գդալով փոսիկ ենք անում, զգուշությամբ դնում ենք դեղնուցները, կողքերին քերած պանիր ենք լցնում (1թգ. 1 ձվի համար) և թխում ենք տաք ջեռոցում 6-10 րոպե: Կարելի է վրան մանր կտրտած երշիկ, բաստուրմա, կանաչի լցնել: Մատուցում ենք նույն ամանների մեջ:
Քայլ 2
Շատ քիչ ծախսելով ստացվում է օրիգինալ ու արագ կերակրատեսակ:

Մեկնաբանություններ

Սյուզաննա 2012-10-19

հոյակապա

Սոնա 2011-10-07

Շատ լավ էր և արագ, իմ կարծիքով լավ կլինի, կփորձեմ:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 46 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր