Ամերիկյան նախաճաշ (pancakes)
Բաղադրությունը
- 200 գր ալյուր
- 3 ճաշի գդալ շաքարավազ ( քաղցրասերները կարող են կրկնակի լցնել)
- 4 ձու
- 250մլ. կաթ
- 30 գր փափկած կարագ
- մի պտղունց աղ,
- 1 թ գդ սոդա:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Շատ անգամ տեսած կլինեք, որ ամերիկյան կինոնկարներում նախաճաշին սրանցից են պատրաստում: Փորձեք պատրաստել և կտեսնեք, թե մանավանդ տան փոքրիկներին, ինչքան է դուր գալիս այս նախաճաշը: Այս բաղադրատոմսը փորձված է, միշտ հաջող է ստացվում:
Քայլ 2
Ձուն լավ տրորում ենք շաքարավազի հետ, ավելացնում կաթը, կարագը, աղը, ալյուրը, սոդան: Ստացվում է բլինչիկի խմորից մի քիչ թանձր խմոր:Փոքրիկ թավան լաւվ տաքացնում ենք, ձեթոտում, շերեփով լցնում ենք ու հերթով թխում, երկու կողմից կարմրացնելով (բլինչիկի շերտերի նման, բայց ավելի հաստ):
Քայլ 3
Մատուցում են տաք՝մեղրով, հալած շոկոլադով, մուրաբայով, մածունով...
Մեկնաբանություններ
Փորձեցի շատ լավ ստացվեց!!!! Շատ համեղ է!!!!Շնորհակալություն․․․
Շնորհակալություն
Շատ չի
մի քից շատ չի 4 ձուն??
Շաատ համեղ է!!!!ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Շնորհակալություն բաղադրատոմսի համար: Անպայման կպատրաստեմ: