Բացեք հիմա. ԹխվածքներԱմերիկյան նախաճաշ (pancakes)
Ամերիկյան նախաճաշ (pancakes)
Թխվածքներ

Ամերիկյան նախաճաշ (pancakes)

Նուեվա 2011-09-21 8802 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • 200 գր ալյուր
  • 3 ճաշի գդալ շաքարավազ ( քաղցրասերները կարող են կրկնակի լցնել)
  • 4 ձու
  • 250մլ. կաթ
  • 30 գր փափկած կարագ
  • մի պտղունց աղ,
  • 1 թ գդ սոդա:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Շատ անգամ տեսած կլինեք, որ ամերիկյան կինոնկարներում նախաճաշին սրանցից են պատրաստում: Փորձեք պատրաստել և կտեսնեք, թե մանավանդ տան փոքրիկներին, ինչքան է դուր գալիս այս նախաճաշը: Այս բաղադրատոմսը փորձված է, միշտ հաջող է ստացվում:
Քայլ 2
Ձուն լավ տրորում ենք շաքարավազի հետ, ավելացնում կաթը, կարագը, աղը, ալյուրը, սոդան: Ստացվում է բլինչիկի խմորից մի քիչ թանձր խմոր:Փոքրիկ թավան լաւվ տաքացնում ենք, ձեթոտում, շերեփով լցնում ենք ու հերթով թխում, երկու կողմից կարմրացնելով (բլինչիկի շերտերի նման, բայց ավելի հաստ):
Քայլ 3
Մատուցում են տաք՝մեղրով, հալած շոկոլադով, մուրաբայով, մածունով...

Մեկնաբանություններ

Սոֆի 2013-07-21

Փորձեցի շատ լավ ստացվեց!!!! Շատ համեղ է!!!!Շնորհակալություն․․․

Լիլիթ 2012-11-05

Շնորհակալություն

nueva 2012-06-28

Շատ չի

ԱՆԻ 2012-06-10

մի քից շատ չի 4 ձուն??

Էլի 2012-02-01

Շաատ համեղ է!!!!ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Լուիզա 2011-09-22

Շնորհակալություն բաղադրատոմսի համար: Անպայման կպատրաստեմ:

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 116 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր