Մանկական Տորթ (Bob Esponja)
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 5 ձու
- 1 բաժակ. շաքարավազ,
- 1 բաժակ մածուն ,
- 1,5թգ. սոդա,
- 100գր. փափկած կարագ
- 3 բաժակ ալյուր:
- Կերմի համար`
- 1բաժակ կաթ,
- 3 գդ. Ալյուր,
- 2 բաժակ շաքարավազ,
- վանիլին:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմոր: 5 ձուն, 1բաժ. շաքարավազը շատ լավ հարել միասին, ավելացնել1 բաժ. մածուն , 1,5թգ.,սոդա, 100 գր. փափկած կարագ
Քայլ 2
3 բաժակ ալյուր, դառնում է թույլ խմոր: Կարող եք կակաո ավելացնել, ընկույզ, կտրտած շոկոլադ, սա արդեն ըստ ճաշակի:
Քայլ 3
Այս ամենը լցնում ենք լավ յուղած կաղապարի մեջ և թխում 175-180º-ի տակ:Սառչելուց հետո, կողքերից կտրում ենք մեր ուզած ձևը տալու համար:
Քայլ 4
Կրեմ: 1 բաժ. կաթը, 2 բաժ. շաքարավազը ,3 գդ. ալյուրը և վանիլինի միասին խառնել: Դանդաղ կրակի վրա եփել, մինչև թանձրանա: Ավելացնել մի կտոր կարագ:
Քայլ 5
Խմորը կարող ենք մեջտեղից էլ կտրել, 2 կամ 3 շերտեր դարձնել, հետո կրեմով կպցնել իրար: Կողքերին ու վրան էլ ենք կրեմ քսում: Տորթը ծածկում ենք դեղին ներկած մաստիկայով, ավելացնում ենք մնացած դետալները, ամեն մեկն իր համապատասխան գույնով ներկած, մաստիկայից ոտքեր ու ձեռքեր ենք սարքում, բերան, ատամներ, աչքեր: Մաստիկայի ռեցեպտը այս կայքում կա, շատ լավ բացատրած (փնտրեք-Պաքսիմատ Կամ Տորթի Սփրոց -Սոնա)
Քայլ 6
Տորթը պահում են սառնարանից դուրս, որ մաստիկան չպնդանա:
Մեկնաբանություններ
խմորի բաղադրությունը լավնե կպատրաստեմ ամպայման տեսքնել շատ ախորժելի է
շատ գեղեցիկ է, փոքրիկներն ամպայման ուրախ կլինեն, շնորհակալություն