Լցոնած շամպինիոն
Բաղադրությունը
- 10 հատ շամպինիոն,
- 10 կտոր պանիր,
- 5 հատ լոլիկ (չերրի),
- կանաչ սոխ,
- կարագ,
- աղ, պղպեղ:
- Սոուսի համար`
- 250 մգ. կաթ,
- 1 ճգ. ալյուր,
- 1 ճգ. կարագ,
- աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Շամպինիոնները լվանալ, գլխամասը առանձնացնել և շարել կաթսայի մեջ: Յուրաքանչյուրի մեջ դնել մի քիչ կարագ, մանր կտրատված սոխ, շամպինիոների ներքևի մասերը և համեմել աղով, պղպեղով: Այս ամենի վրա շարել պանիրը և լոլիկը:
Քայլ 2
Սոուսի պատրաստման համար ալյուրի վրա լցնել մի քիչ կաթ, լավ խառնել, այնուհետև ավելացնել մնացած կաթը քիչ-քիչ որպեսզի գնդիկներ չլինեն: Այս խառնուրդը եռացնել, այնուհետև վերցնել կրակից և ավելացնել կարագ, աղ, պղպեղ:
Քայլ 3
Սոուսը ավելացնել սնկի վրա: Այս ամենը եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 25-30 րոպե:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։