Բացեք հիմա. ՃաշատեսակներԼցոնած շամպինիոն
Լցոնած շամպինիոն
Ճաշատեսակներ

Լցոնած շամպինիոն

Վերգինե 2010-05-19 3091 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 10 հատ շամպինիոն,
  • 10 կտոր պանիր,
  • 5 հատ լոլիկ (չերրի),
  • կանաչ սոխ,
  • կարագ,
  • աղ, պղպեղ:
  • Սոուսի համար`
  • 250 մգ. կաթ,
  • 1 ճգ. ալյուր,
  • 1 ճգ. կարագ,
  • աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Շամպինիոնները լվանալ, գլխամասը առանձնացնել և շարել կաթսայի մեջ: Յուրաքանչյուրի մեջ դնել մի քիչ կարագ, մանր կտրատված սոխ, շամպինիոների ներքևի մասերը և համեմել աղով, պղպեղով: Այս ամենի վրա շարել պանիրը և լոլիկը:
Քայլ 2
Սոուսի պատրաստման համար ալյուրի վրա լցնել մի քիչ կաթ, լավ խառնել, այնուհետև ավելացնել մնացած կաթը քիչ-քիչ որպեսզի գնդիկներ չլինեն: Այս խառնուրդը եռացնել, այնուհետև վերցնել կրակից և ավելացնել կարագ, աղ, պղպեղ:
Քայլ 3
Սոուսը ավելացնել սնկի վրա: Այս ամենը եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 25-30 րոպե:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 14 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր