Ծաղկակաղամբով ուտեստ
Բաղադրությունը
- սոխ 2 հատ
- տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
- ծաղկակաղամբ 1 փոքր գլուխ
- կարտոֆիլ
- կանաչիներ /մաղադանոս, համեմ/
- աղ
- կարմիր և սև պղպեղներ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ծաղկակաղամբը նախորոք կտրատել և դնել աղաջրի մեջ, կարտոֆիլը կտրատել /մեծ կտորներով/ և հատ-հատ կարմրացնել/ոչ այնքան շատ/, նույնն անել ծաղկակաղամբի հետ, տապակի ներքևի մասում շարել կարտոֆիլը, այնուհետև ծաղկակաղամբը, վրան լցնել սոխառածը, տոմատի մածուկը, աղն ու համեմունաները և դնել մարմանդ կրակի վրա եփել 15 րոպե վերջում ավելացնել մանրացրած կանաչիները:
Մեկնաբանություններ
Շնորհակալություն, շաաաաատ համեղ էր:
Շնորհակալություն լավ բաղադրատոմսի համար,այսօր ես պատրաստեցի, շատ համեղ էր: