Բացեք հիմա. ԱպուրներԿոլոլակով և կաբաչկայով ապուր
Կոլոլակով և կաբաչկայով ապուր
Ապուրներ

Կոլոլակով և կաբաչկայով ապուր

Գայանե 2010-05-17 3357 դիտում 3.2 / 10

Բաղադրությունը

  • 2 միջին կաբաչկա,
  • 2 հատ պղպեղ,
  • 4 հատ կարտոֆիլ,
  • 4 հատ գազար,
  • 3 հատ լոլիկ,
  • 2 հատ սոխ,
  • 2 հատիկ սխտոր,
  • 500 գր. աղացած միս,
  • 1 կտոր հաց,
  • 1 ճգ. լոլիկի մածուկ,
  • 1 ձու,
  • 4 հատ դափնու տերև
  • ձեթ, աղ, սև պղպեղ, կանաչի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կաբաչկան, կարտոֆիլը և պղպեղը ոչ մեծ կտորներով կտրատել, իսկ գազարը կտրատել կլոր-կլոր: Այս ամենը ձեթի մեջ տապակել 5-10 րոպե:
Քայլ 2
Ավելացնել 600-800 մգ. ջուր և թողնել կրակին 25-30 րոպե:
Քայլ 3
Մանր կտրատված սոխը և սխտորը ձեթի մեջ տապանել, ավելացնել լոլիկը մանրացրած և տոմատի մածուկը: Լոլիկի խառնուրդը ավելացնել բանջարեղեների հետ և թողնել, որ սառչի:
Քայլ 4
Տավարի աղացած մսին ավելացնել հացը, ձուն, աղը, պղպեղը և լավ խառնել: Այս ամենից պատրաստել փոքրիկ գնդիկներ և տապակել բոլոր կողմերից:
Քայլ 5
Գնդիկները ավելացնել ապուրին և եփել 5-10 րոպե:
Քայլ 6
Զարդարել կանաչիով:

Մեկնաբանություններ

Մարգարիտ 2012-10-15

Շատ շնորհակալ եմ այս ապուրի բաղադրատոմսի համար, շատ համեղ էր, պատրաստել եմ այնպես ինչպես գրված էր:

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 21 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր