Կոլոլակով և կաբաչկայով ապուր
Բաղադրությունը
- 2 միջին կաբաչկա,
- 2 հատ պղպեղ,
- 4 հատ կարտոֆիլ,
- 4 հատ գազար,
- 3 հատ լոլիկ,
- 2 հատ սոխ,
- 2 հատիկ սխտոր,
- 500 գր. աղացած միս,
- 1 կտոր հաց,
- 1 ճգ. լոլիկի մածուկ,
- 1 ձու,
- 4 հատ դափնու տերև
- ձեթ, աղ, սև պղպեղ, կանաչի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կաբաչկան, կարտոֆիլը և պղպեղը ոչ մեծ կտորներով կտրատել, իսկ գազարը կտրատել կլոր-կլոր: Այս ամենը ձեթի մեջ տապակել 5-10 րոպե:
Քայլ 2
Ավելացնել 600-800 մգ. ջուր և թողնել կրակին 25-30 րոպե:
Քայլ 3
Մանր կտրատված սոխը և սխտորը ձեթի մեջ տապանել, ավելացնել լոլիկը մանրացրած և տոմատի մածուկը: Լոլիկի խառնուրդը ավելացնել բանջարեղեների հետ և թողնել, որ սառչի:
Քայլ 4
Տավարի աղացած մսին ավելացնել հացը, ձուն, աղը, պղպեղը և լավ խառնել: Այս ամենից պատրաստել փոքրիկ գնդիկներ և տապակել բոլոր կողմերից:
Քայլ 5
Գնդիկները ավելացնել ապուրին և եփել 5-10 րոպե:
Քայլ 6
Զարդարել կանաչիով:
Մեկնաբանություններ
Շատ շնորհակալ եմ այս ապուրի բաղադրատոմսի համար, շատ համեղ էր, պատրաստել եմ այնպես ինչպես գրված էր: