Պաեյա (իսպանական տիպիկ ճաշատեսակ)
Բաղադրությունը
- 1 բաժակ բրինձ (լավ որակի, որ հատիկ-հատիկ մնա)
- մի քիչ եփած, կտրտած կանաչ լոբի
- մի քիչ էլ եփած հատիկ սպիտակ լոբի
- հավի միս
- ճագարի միս (եթե ուզում եք)
- 2-3 ճաշի գդ. ձեթ
- 1 մեծ կլպած ու մանր կտրտած լոլիկ
- մի պտղունց կարմիր աղացած բիբար
- աղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բարևներ բոլորին:Խորհուրդ եմ տալիս փորձել պատրաստել այս ճաշատեսակը:Ես բաղադրատոմսը փորձել եմ հարմարեցնել Հայաստանի պայմաններին, չնայած, որ կարող եք փոփոխություններ մտցնել ըստ ձեր ճաշակի: Ճիշտ է, այդ ժամանակ մեր պաեյան դարձնում ենք մի քիչ իսպանա-հայկական, բայց ուտողները միշտ էլ գոհ են մնում:
Քայլ 2
Միսը ձեթով լավ տապակում ենք, կարմրացնում: Ավելացնում ենք կիսաեփած լոբիները(սրանք պարտադիր են, որովհետև յուրահատուկ համ են տալիս):Շարունակում ենք մի քիչ էլ շոգեխաշել: Ավելացնում ենք լոլիկը, մի 5 րոպե շոգեխաշում: Կարող եք մի պճեղ սխտոր գցել, առանց կլպելու, դա հետո հանում ենք, ուղղակի համ ու հոտ տալու համար է: Ավելացնում ենք 2 բաժ, եռացրած ջուր կամ եթե ուզում եք, որ ավելի համով լինի՝հավի արգանակ: Ավելացնում ենք բրինձը: 10 րոպե եփում ենք բարձր կրակի վրա, հետո կրակը իջեցնում ենք, մինչև պատրաստ լինի: Իսպանիայում սովորություն ունեն դեղին գույն գցել, կարող եք փորձել: Ասեմ, որ իմ դրած լուսանկարը ինտերնետից է, կներեք դրա համար, իմ պատրաստածը չհասցրի լուսանկարել:
Մեկնաբանություններ
Shad knereq sa Paella che , haygagan shugayumn el amen panm@ ka , cheporceg khiastabveg.