Բացեք հիմա. ՃաշատեսակներՊաեյա (իսպանական տիպիկ ճաշատեսակ)
Պաեյա (իսպանական տիպիկ ճաշատեսակ)
Ճաշատեսակներ

Պաեյա (իսպանական տիպիկ ճաշատեսակ)

Նուեվա 2011-08-27 4950 դիտում 4.9 / 10

Բաղադրությունը

  • 1 բաժակ բրինձ (լավ որակի, որ հատիկ-հատիկ մնա)
  • մի քիչ եփած, կտրտած կանաչ լոբի
  • մի քիչ էլ եփած հատիկ սպիտակ լոբի
  • հավի միս
  • ճագարի միս (եթե ուզում եք)
  • 2-3 ճաշի գդ. ձեթ
  • 1 մեծ կլպած ու մանր կտրտած լոլիկ
  • մի պտղունց կարմիր աղացած բիբար
  • աղ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Բարևներ բոլորին:Խորհուրդ եմ տալիս փորձել պատրաստել այս ճաշատեսակը:Ես բաղադրատոմսը փորձել եմ հարմարեցնել Հայաստանի պայմաններին, չնայած, որ կարող եք փոփոխություններ մտցնել ըստ ձեր ճաշակի: Ճիշտ է, այդ ժամանակ մեր պաեյան դարձնում ենք մի քիչ իսպանա-հայկական, բայց ուտողները միշտ էլ գոհ են մնում:
Քայլ 2
Միսը ձեթով լավ տապակում ենք, կարմրացնում: Ավելացնում ենք կիսաեփած լոբիները(սրանք պարտադիր են, որովհետև յուրահատուկ համ են տալիս):Շարունակում ենք մի քիչ էլ շոգեխաշել: Ավելացնում ենք լոլիկը, մի 5 րոպե շոգեխաշում: Կարող եք մի պճեղ սխտոր գցել, առանց կլպելու, դա հետո հանում ենք, ուղղակի համ ու հոտ տալու համար է: Ավելացնում ենք 2 բաժ, եռացրած ջուր կամ եթե ուզում եք, որ ավելի համով լինի՝հավի արգանակ: Ավելացնում ենք բրինձը: 10 րոպե եփում ենք բարձր կրակի վրա, հետո կրակը իջեցնում ենք, մինչև պատրաստ լինի: Իսպանիայում սովորություն ունեն դեղին գույն գցել, կարող եք փորձել: Ասեմ, որ իմ դրած լուսանկարը ինտերնետից է, կներեք դրա համար, իմ պատրաստածը չհասցրի լուսանկարել:

Մեկնաբանություններ

Eva 2013-03-06

Shad knereq sa Paella che , haygagan shugayumn el amen panm@ ka , cheporceg khiastabveg.

Գնահատել բաղադրատոմսը

2.5 / 5 50 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր