Բացեք հիմա. ՃաշատեսակներՀարիսա
Հարիսա
Ճաշատեսակներ

Հարիսա

Արմինե 2010-04-23 5556 դիտում 3.1 / 10

Բաղադրությունը

  • 125 գ. հավի մսի համար վերցնել 70 գ. կորկոտ, 50 գ. յուղ, 30 գ. գլուխ սոխ կամ 0.5 դարչին, աղ, պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Պատրաստի հավը խաշել, անջատել ոսկերներից ու կտրատել: Եռացող արգանակի մեջ լցնել նախապես թրջած կորկոտ, ավելացնել մսի կտորները և շարունակել եփել թույլ կրակի վրա:
Քայլ 2
Հենց շիլան սկսի թանձրանալ` խառնաթիով խփել և շարունակել եփել այնքան, մինչև ամբողջը դառնա միատարր պինդ զանգված, որից հետո աղ անել և խառնել: Հարիսան մատուցել ափսեով: Առանձին մատուցել յուղով տապակած գլուխ սոխ և հալած յուղ:
Քայլ 3
Այս ուտեստը կարելի է պատրաստել նաև հնդկահավի ու ոչխարի մսով:

Մեկնաբանություններ

ԼիլիթՖ 2012-02-02

Ռուզաննա ջան, ուղղակի բառը գրվում է երկու ղ-ով : Այնպես որ, ձեր դիտողությունները այնքան էլ տեղին չէին...

Ռուզան 2011-11-25

նախ լավ կլիներ գրեիք կամ հայերեն, կամ ռուսերեն.ՈՉ թե ռեցեպտ,այլ բաղադրատոմս,էլ չեմ խոսում ուղղագրության մասին.ԼոբիՅով Չէ, այլ լոբիով,Յ-ն դրվում է միայն ա-ից և ո-ից հետո.ՈՒղակի նման լավ ու օգտակար նախաձեռնության դեպքում պետք է աշխատել նման բաները տպավորությունը չփչացնեն:

Կարինե 2011-06-14

Ես շատ ուրախ եմ, որ գտել եմ ռեցեպտների կայքը:

Վահան 2011-06-14

Հարիսան եփում են սպիտակ ձավարով և հավի դոշով, ուտելուցել յուղ են դնւմ վրան: Ով ուզի իսկական ՀԱՐԻՍԱ ոտել համեցեք Հրազդան )))

Մայիս 2011-06-02

լաւ է բայց եթէ տաւարի միս էլ աւելացնէք շատ համով կը լինի :

Արփի 2011-01-08

Ոնց որ փլաֆ լինի

Սոնա 2010-12-16

Այս կայքը հրաշք է, շնորհակալություն:

Ruzan 2010-06-05

Հոյակապ ռեցեպտներ են, շատ շնորհակալություն

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 30 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր