Հարիսա
Բաղադրությունը
- 125 գ. հավի մսի համար վերցնել 70 գ. կորկոտ, 50 գ. յուղ, 30 գ. գլուխ սոխ կամ 0.5 դարչին, աղ, պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պատրաստի հավը խաշել, անջատել ոսկերներից ու կտրատել: Եռացող արգանակի մեջ լցնել նախապես թրջած կորկոտ, ավելացնել մսի կտորները և շարունակել եփել թույլ կրակի վրա:
Քայլ 2
Հենց շիլան սկսի թանձրանալ` խառնաթիով խփել և շարունակել եփել այնքան, մինչև ամբողջը դառնա միատարր պինդ զանգված, որից հետո աղ անել և խառնել: Հարիսան մատուցել ափսեով: Առանձին մատուցել յուղով տապակած գլուխ սոխ և հալած յուղ:
Քայլ 3
Այս ուտեստը կարելի է պատրաստել նաև հնդկահավի ու ոչխարի մսով:
Մեկնաբանություններ
Ռուզաննա ջան, ուղղակի բառը գրվում է երկու ղ-ով : Այնպես որ, ձեր դիտողությունները այնքան էլ տեղին չէին...
նախ լավ կլիներ գրեիք կամ հայերեն, կամ ռուսերեն.ՈՉ թե ռեցեպտ,այլ բաղադրատոմս,էլ չեմ խոսում ուղղագրության մասին.ԼոբիՅով Չէ, այլ լոբիով,Յ-ն դրվում է միայն ա-ից և ո-ից հետո.ՈՒղակի նման լավ ու օգտակար նախաձեռնության դեպքում պետք է աշխատել նման բաները տպավորությունը չփչացնեն:
Ես շատ ուրախ եմ, որ գտել եմ ռեցեպտների կայքը:
Հարիսան եփում են սպիտակ ձավարով և հավի դոշով, ուտելուցել յուղ են դնւմ վրան: Ով ուզի իսկական ՀԱՐԻՍԱ ոտել համեցեք Հրազդան )))
լաւ է բայց եթէ տաւարի միս էլ աւելացնէք շատ համով կը լինի :
Ոնց որ փլաֆ լինի
Այս կայքը հրաշք է, շնորհակալություն:
Հոյակապ ռեցեպտներ են, շատ շնորհակալություն