Բացեք հիմա. ԹխվածքներՆեգրի ժպիտ
Նեգրի ժպիտ
Թխվածքներ

Նեգրի ժպիտ

Լուսինե 2011-08-20 9190 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • ԽՄՈՐ
  • 8 ձվի դեղնուց
  • 3բ. շաքարավազ
  • 3ճ/գ կակաո
  • 150գր կարագ
  • 1,5 բ թթվասեր կամ մածուն
  • 1ճ/գ քացախ
  • 2բ ալյուր:
  • ԳԼԱԶՈՒՐ-
  • 4ճ/գ կակաո
  • 0,5բ շաքարավազ
  • 4ճ/գ կաթ
  • 50գր կարագ
  • ԲԵԶԵ
  • 8 ձվի սպիտակուց
  • թեյի գդալի ծայրով կիտրոնաթթու
  • 1,5 բ շաք.

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Դեղնուցները շաքարավազով լավ հարել, ավելացնել կարագը, կակաոն, քացախի մեջ բացած սոդան, թթվասերը և վերջում` ալյուրը: Ստացվում է թույլ խմոր: Թխել 200 աստիճանի տակ:
Քայլ 2
Բեզե-Սպիտակուցները կիտրոնաթթվի հետ հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը:
Քայլ 3
Գլազուր-Կակաոն և շաքարավազը խառնել, ավելացնել կաթը, եռացնել: Վերցնել կրակից, ավելացնել կարագը:
Քայլ 4
Թխված ու հովացած խմորեղենի վրա լցնել բեզեն, ապա` գլազուրը:
Քայլ 5
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ...

Մեկնաբանություններ

Հասմիկ 2012-03-27

Շատ համեղ է, պատրաստեցի և շատ լավ ստացվեց և շատ համեղ:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 71 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր