Նեգրի ժպիտ
Բաղադրությունը
- ԽՄՈՐ
- 8 ձվի դեղնուց
- 3բ. շաքարավազ
- 3ճ/գ կակաո
- 150գր կարագ
- 1,5 բ թթվասեր կամ մածուն
- 1ճ/գ քացախ
- 2բ ալյուր:
- ԳԼԱԶՈՒՐ-
- 4ճ/գ կակաո
- 0,5բ շաքարավազ
- 4ճ/գ կաթ
- 50գր կարագ
- ԲԵԶԵ
- 8 ձվի սպիտակուց
- թեյի գդալի ծայրով կիտրոնաթթու
- 1,5 բ շաք.
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Դեղնուցները շաքարավազով լավ հարել, ավելացնել կարագը, կակաոն, քացախի մեջ բացած սոդան, թթվասերը և վերջում` ալյուրը: Ստացվում է թույլ խմոր: Թխել 200 աստիճանի տակ:
Քայլ 2
Բեզե-Սպիտակուցները կիտրոնաթթվի հետ հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը:
Քայլ 3
Գլազուր-Կակաոն և շաքարավազը խառնել, ավելացնել կաթը, եռացնել: Վերցնել կրակից, ավելացնել կարագը:
Քայլ 4
Թխված ու հովացած խմորեղենի վրա լցնել բեզեն, ապա` գլազուրը:
Քայլ 5
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ...
Մեկնաբանություններ
Շատ համեղ է, պատրաստեցի և շատ լավ ստացվեց և շատ համեղ: