Բացեք հիմա. ԹխվածքներԹռչնի կաթ
Թռչնի կաթ
Թխվածքներ

Թռչնի կաթ

Տաթևիկ 2010-05-15 35584 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 3 ձու,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 150 գր. կարագ,
  • 600-700 գր. ալյուր,
  • 1 ճգ. մեղր,
  • 2 ճգ. կաթ,
  • 1 ճգ. քացախ,
  • 1 թգ. սոդա,
  • Կրեմի համար`
  • 1 բաժակ կաթ,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 2 ճգ. ալյուր,
  • 200 գր. կարագ,

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի համար 3 ձուն 1 բաժակ շաքարավազով լավ հարել, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր, 2 ճաշի գդալ կաթ, 150գ. կարագ, 1 ճաշի գդալ քացախ, 1 թեյի գդալ սոդայով մի պտղունց աղ: Այս խառնուրդը լցնել էմալապլաստ հարմար ամանի մեջ և գոլորշու վրա եփել այնքան, մինչ շաքարավազը հալվի (10-15 րոպե): Ապա ավելացնել 3,5 բաժակ ալյուր: Խմորը բաժանել 3 մասի, գրտնակել և առանձին-առանձին թխել ջեռոցում, մինչ վարդագույն դառնալը: Պատրաստի շերտերը միացնել կրեմով: Վերջին շերտը ծածկել գլազուրով:
Քայլ 2
Կրեմի համար 1 բաժակ կաթը 1 բաժակ շաքարավազով հարել, ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր, նորից լավ հարել և դնել մարմանդ կրակին: Անընդհատ խառնել մինչ պատրաստ լինելը: Ապա վերցնել կրակի վրայից և թողնել սառչի: Սառը վիճակում հարիչով լավ հարել, ավելացնել վանիլին և մեկ ճաշի գդալ կոնյակ: Առանձին հարել 200 գ. կարագը մինչ սպիտակելը: Կարագի վրա գդալ-գդալ ավելացնել եփված կրեմը (անընդհատ հարելով):

Մեկնաբանություններ

Անի 2013-10-20

Շատ լավն էր, մերսի այսպիսի հիասքանչ ռեցեպտների համար

Մերի 2013-10-10

Շատ լավ ռեցեպտներ են․․․

Տաթևիկ 2013-09-20

Հասմիկ, 200գր․ ալյուրը դա 1 բաժակն է։ Ես համենայն դեպս այդպես եմ կարծում։

Հասմիկ 2013-08-26

Ուզում եմ ճշտել, արդյոք ի՞նչ նկատի ունեք, երբ գրում եք 600-700գր․ ալյուր (1 բաժակ ալյուրը 150գր․ է)։ Դա նշանակում է 4-4,5 բաժակ, սակայն նկարագրության մեջ ասում եք 3,5 բաժակ։ Շնորհակալություն

Նազիկ 2013-08-11

Շատ լավ ռեցեպտներ են․․․

Հասմիկ 2013-06-17

Ես պատրաստեցի, բոլորը հավանեցին, շատ շնորհակալություն ռեցեպտի համար, շատ համով էր, մերսի

Անահիտ 2013-03-28

Բաղադրատոմսում նշված է,որ խմորը պետք է բաժանել 3 մասի,իսկ նկարում այն պատկերված է 4 շերտից,որն է ճիշտ?

Դավիթ 2013-01-21

Շատ լավն է։

Բավական 2013-01-18

Շատ համեղ է, շնորհակալություն բաղադրատոմսը տրամադրելու համար

Հասմիկ 2012-12-22

Ես փորձել եմ գրեթե բոլոր բաղադրատոմսերը, մեկը մեկից լավն են, շնորհակալություն բոլորիդ:

Կարինե 2012-12-04

Շատ համով է:

Աննա 2012-09-17

Շնորհակալություն համեղ բաղադրատոմսի համար և հատկապես շնորհակալություն այս ուսուցանող էջ ստեղծողին, քանի որ սովորելը երբեք ուշ չէ ))) Աննա

Դու նշում ես 1ճգ մեղր, իսկ պատրաստման ժամանակ 2գդալ, ո՞րն է դրանցից ճիշտ օգտագործելը:

Ժսննա 2012-09-13

Շատ լավ կայք է, շնորհակալ եմ բոլորիցդ, ես սկսնակ խոհարար եմ ու շատ եմ օգտվում ձեր կայքից, հիանալի է:

Մարիամ 2012-07-02

Բարև Տաթևիկ ջան, շատ լավ ստացվեց, շատ համեղ, շնորհակալություն

Շուշան 2012-06-23

հիմա 1ճգ. մեղր, թե 2?

Աննա 2012-04-24

Շնորհակալություն բաղադրատոմսի համար և ցանկալի է ավելի շատ նկարներ տեղադրել)

Տաթիկ 2012-02-20

1 ճգ. մեղրը բավարար է, եթե ցանկանում եք կարող եք մի քիչ ավել լցնել :Ճ

Տաթևիկ 2012-02-20

Թխեք 180 աստիճանը ջերմաստիճանում:

Լիլիթ 2011-11-14

Խնդրում եմ գրեք, թե ինչքան ջերմաստիճանի տակ պետք է թխել: Thanks

Տաթև 2011-11-12

մեկ ճաշի գդալ մեղրը բավարար է:

Տաթև 2011-11-12

Մերսի բոլորին, ես էլ շատ ուրախ եմ, որ կարողացել եմ, այս բաղադրատոմսը կիսել Ձեզ հետ:
Անահիտ ջան ուշացումով ասեմ, որ գլազուրը կարող եք պատրաստել, որևէ շոկոլադ հալեցնելով գոլորշու վրա և վրան մի քիչ ավելացնելով: Ինձ թվում դա ամենահամեղ գլազուրներից է:

Լիա 2011-10-15

Ես էլ եմ պատրաստել շատ համեղ և գեղեցիկ:

ԱՆԱՀԻՏ 2011-10-12

ՏԵՍՔԻՑ ԾԱՏ ԼԱՎԱ ԲԱՅՑ ՀԱՄԸ ԵՏ ԱՐԴԵՆ ՊԵՏՔԱ ՓՈՐՁԵԼ.....

ԱՆԱՀԻՏ 2011-06-05

ՆԵՐԵՑԵՔ ԻՍԿ ՉԵԻՔ ԱՍԻ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԳԼԱԶՈՒՐԸ?ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ !

Լիլի 2011-04-23

Խնդրում եմ մանրամասն նկարներով ցույց տվեք: Տեսքը շատ լավն է, կփորձել պատրաաստել, հույսով եմ համեղ կլինի: Շնորհակալություն:

Ալլա 2011-04-20

Բաղադրատոմսում գրված է,որ անհրաժեշտ է մեկ ճգ. մեղր,իսկ պատրաստման մեջ 2: Որն է ճիշտը:

Լիանա 2011-03-10

Շատ լավ թխվածք է:

Նաիրա 2011-03-03

Բարև Տաթևիկ ջան: Շատ շնորհակալ եմ բաղադրատոմսի համար: Այսօր կփորձեմ պատրաստել թռչնի կաթ: Պետք է, որ լավ ստացվի........

Լիաննա 2011-02-22

Բարև Տաթևիկ ջան, շատ շնորհակալ եմ կայքում տեղադրված բոլոր բաղադրատոմսերի համար, շատ լավ միտք էր, որը օգնում է հայ կանանց կողմնորոշվել, թե ինչ պետք է պատրաստել ամեն օր: Մաղթում եմ նորանոր հաջողություններ................
Ես Ձեզ գրում եմ Հոլանդիայից

Տաթևիկ 2011-01-31

Կարող եք թխել 200 աստիճան ջերմաստիճանի տակ:

Գուլիա 2011-01-24

Ինչու ոչ մի ռեցեպտի մեջ չեք ասում քանի աստիճանի տակ թխել? Նաև կիսատ բաներ շատ կան: Մնացածը հիանալի է:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 345 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր