Բանանով, ընկույզով տորթ
Բաղադրությունը
- 1/2 բաժակ փափկեցրած կարագ կամ մարգարին
- 1 թեյի գդալ վանիլին
- 1+1/2 բաժակ շագանակագույն շաքարավազ
- 3 ձու
- 2+1/4 բաժակ ալյուր
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 թեյի գդալ խմորի սոդա
- 1/2 թեյի գդալ աղ
- 1+1/3 բաժակ տրորած հասած բանան
- 1/4 բաժակ կաթ
- 1 բաժակ մանր կտրատած ընկույզ
- Կրեմ
- 2 (3 ունցիա) տուփ սերուցքային պանիր
- 3 բաժակ շաքարի փոշի
- 1 թեյի գդալ վանիլին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խառնել մարգարինը, վանիլինն ու շագանակագույն շաքարավազը: Ավելացնել ձվերը և հարել մինչև փրփրի: Խառնել մնացած բաղադրիչները: Կաթն ու բանաններն էլ առանձին խառնել: Բանանի ու ալյուրի խառնուրդներ էլ հաջորդաբար խառնել շաքարավազի խառնուրդին: Վերջում ավելացնել ընկույզը: Լցնել 2 յուղոտած ու ալրապատած 9 մատնաչափ հաստությամբ կլոր թավայի մեջ կամ էլ 9 x 13 մատնաչափ հաստությամբ մեկ թավայի մեջ: Թխել 175 C աստիճան ջերմությամբ` 30-40 րոպե, Սառեցնել: Սերուցքային (բաց դեղնագույն) պանրով կրեմ քսել:
Քայլ 2
Փափկեցնել սերուցքային պանիրը: Խառնել մնացածը և քսել բանանով ու ընկույզով տորթի 2 կլոր շերտերի միջև, կողքերին ու երեսին:
Մեկնաբանություններ
ինչ եսիմ Նարինե ջան?
եսիմմմ